Որոնեք հյուրանոցներ օնլայն համակարգերում

Let's plan your summer trip!

Start your best summer vacations...

Համեմատեք օնլայն համակարգերում գործող բոլոր հյուրանոցների գները: Ամրագրեք հյուրանոցներ օնլայն ամրագրման համակարգերում և խնայեք ձեր գումարն ու ժամանակը մեզ հետ

Ինչպես ամրագրել օնլայն հյուրանոցներ և ավիատոմսեր


➧ Ի՞նչ է նշանակում օնլայն կամ էլեկտրոնային ավիատոմս

Էլեկտրոնային ավիատոմսը մեզ բոլորիս ծանոթ սովորական տոմսի էլեկտրոնային տարբերակն է, որտեղ ուղևորի անձնական տվյալները պահվում են էլեկտրոնային տարբերակով ավիափոխադրողների ընդհանուր կենտրոնացված տվյալների բազաներում: Օդային ուղևորափոխադրումներում մեր օրերում օգտագործվում է հիմնականում ավիատոմսերի էլեկտրոնային տարբերակը և միայն ավիաընկերությունների չնչին տոկոսն է տրամադրում թղթե ավիատոմս (որոշ չարտերային չվերթների համար):

➧ Ինչպե՞ս է կատարվում ավիատոմսերի կամ հյուրանոցների որոնումը

hyuranocner.am որոնման կայքը հանդիսանում է միջնորդ հանգույց, որը կապակցված է միջազգային տուրիստական որոնման և ամրագրման համակարգերի տվյալների շտեմարանին (database): Տվյալների բազայում ներառված են մոտ 800 ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրման ծառայություններ, որոնց ծառայությունների արժեքները ցուցադրվում են ըստ կատարված որոնման հարցման: Համապատասխան որոնման ժամանակ որոնման համակարգը կապակցվում է բոլոր ծառայություններին և ստանում տվյալ որոնման հարցման համար արդյունքներ և ցուցադրում տվյալ ավիատոմսի կամ հյուրանոցի ամենաէժան գները՝ աճման կարգով:
Ամրագրող համակարգերի տվյալների բազայում ներառված են այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ Expedia, airtickets.com, Vayama, TravelGenio, Booking.com, Hotels.com, Tripsta, eDreams և այլ ծառայություններ:

➧ Ինչպե՞ս ամրագրել հյուրանոցներ և ավիատոմսեր օնլայն

hyuranocner.am որոնման կայքում կատարվում է միայն ավիատոմսերի որոնման գործողությունը, որի արդյունքում տվյալների բազայից վերադարձվում են ավիատոմսերի և հյուրանոցների տվյալ պահին գործող գներն ու այլ տվյալները: Որոնման արդյունքներում օգտվողին ցուցադրվում են ավիատոմսերի և հյուրանոցների գները ըստ կանխադրված արժույթի: Ցուցադրված արդյունքներից յուրաքանչյուրը հնարավոր է ամրագրել՝ սեղմելով տվյալ արժեքի վրա և անցնելով տվյալ ամրագրման համակարգ, որտեղ էլ կատարվում է ավիատոմսի վերջնական ամրագրումը:

➧ Ո՞վ է վաճառում օնլայն ավիատոմսերը

Ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրումը կատարվում է մի քանի տասնյակ ամրագրման համակարգերում, որոնք կապակցված են մեկ կենտրոնացված տվյալների բազային: Ամրագրման համակարգերը հանդիսանում են երրորդ կողմի ծառայություններ, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է ծառայություններ ըստ սեփական պայմանների: Որոնելով որոշակի ուղղությամբ թռիչքի տոմսեր՝ դուք կարող եք տեսնել այդ տոմսի արժեքները մի քանի ամրագրման համակարգերում, որոնցից ամենահարմար կամ էժան տարբերակը կարող եք ընտրել և գնել տվյալ ամրագրման համակարգում:

➧ Ինչպե՞ս վճարել ավիատոմսի կամ հյուրանոցի ամրագրման համար

Ավիատոմսի կամ հյուրանոցի սենյակի ամրագրման համար վճարումը կատարվում է միայն օնլայն ամրագրման համակարգերում: Վճարումը կատարվում է VISA կամ MasterCard վճարային քարտերով: Ընդ որում, քարտի արտարժույթը էական չէ: Եթե ձեր քարտը դրամային է և դուք ամրագրման համակարգում պետք է վճարեք ԱՄՆ դոլարով, ապա վճարման պահին դրամը կփոխարկվի ԱՄՆ դոլարի ըստ տվյալ պահին ձեր քարտը թողարկող բանկի կամ համակարգի փոխարժեքի:

➧ Ի՞նչ արժույթով է կատարվում օնլայն ավիատոմսի վաճառքը կամ հյուրանոցային համարի ամրագրումը

hyuranocner.am կայքի որոնման ծառայությունները կապակցված են միջազգային տվյալների բազային, որի կողմից առաջարկվում են ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրման արժեքները տարբեր արժույթներով: Դուք կարող եք ընտրել արժույթների ցանկից և ձեզ հարմար տարբերակով տեսնել ամրագրման արժեքը, օրինակ՝ ԱՄՆ դոլարով, ռուսական ռուբլիով կամ Եվրոյով: ՀՀ դրամը բացակայում է վերոնշյալ ցանկում:

➧ Հնարավո՞ր է որոնել ավիատոմս օնլայն համակարգերում և գնել այն գրասենյակում միևնույն գնով

Ոչ: Էլեկտրոնային ավիատոմսերի գները ցուցադրվում են միայն տվյալ ամրագրման համակարգերում գործող արժեքներով և այնտեղ ամրագրման պայմանով և դրանք հնարավոր է գնել այդ արժեքով միայն տվյալ օնլայն ամրագրման համակարգում: Օնլայն ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրման համակարգերի և գրասենյակներում վաճառվող միևնույն ավիատոմսի գները կարող են տարբերվել (սովորաբար 2-5%, սակայն երբեմն տարբերությունը շատ մեծ է լինում հատկապես ավիատոմսերի դեպքում):

➧ Կարո՞ղ ենք ինքնուրույն գտնել ավիատոմսերը և կապվել ձեր կայքի հետ, որպեսզի դուք ամրագրեք այն կամ օգնեք ամրագրել այն կամ ճշտեք ավիատոմսի արժեքը:

Ցավոք, մենք չունենք այնպիսի ծառայություն և հնարավորություններ, որպեսզի կարողանանք ամրագրել ձեր ընտրած ավիատոմսը ձեր փոխարեն: Մենք կարող ենք պատասխանել ձեր հարցերին միայն էլփոստով, եթե ունեք հատուկ հարցեր՝ կապված ավիատոմսի կամ հյուրանոցի օնլայն ամրագրման հետ: Ավիատոմսերի կամ հյուրանոցների գների հարցումներին մենք չենք պատասխանում, քանի որ օնլայն որոնման համակարգը նախատեսված է հենց այդ հարցերին պատասխանելու համար:

➧ Ավիատոմսը ամրագրելուց հետո ինչպե՞ս օգտագործել այն

Էլեկտրոնային ավիատոմսերը պարտադիր չէ տպել և ներկայացնել օդանավակայանում: Սակայն ցանկալի է, որ այն ունենաք ձեր ձեռքի տակ՝ տպված վիճակում, սմարտֆոնում կամ պլանշետում: Ավիատոմսի ամրագրումից հետո ձեր տվյալներն ավտոմատ պահվում են կենտրոնացված հիշապահեստում, և օդանավակայանում տոմս ներկայացնելու կարիք այլևս չի լինում, այլ պարզապես պետք է ներկայացնել անձնագիր և անցնել հաշվառում (check-in կամ регистрация): Ավիատոմսն ամրագրելուց հետո, սովորաբար մինչև 30 րոպեի ընթացքում, էլեկտրոնային տոմսի տվյալներն ուղարկվում են ձեր էլփոստի հասցեին, որը նշել եք ավիատոմսն ամրագրելիս:

➧ Ինչպե՞ս փոխել թռիչքի օրը կամ վերադարձնել ավիատոմսը:

Էլեկտրոնային ավիատոմսերի վերադարձը կամ թռիչքի օրվա փոփոխությունը կատարվում է այն համակարգում, որտեղից կատարվել է ամրագրումը: Որպես կանոն, ավիատոմսի վերադարձի կամ փոփոխության դեպքում գանձվում են տուգանքներ (չափը կախված է նրանից, թե որքան վաղ եք վերադարձնում ավիատոմսը կամ փոխում դրա օրը): Յուրաքանչյուր ավիաընկերություն ունի ավիատոմսերի վերադարձի կամ փոփոխության սեփական պայմաններն ու քաղաքականությունը:

➧ Կարո՞ղ ենք վստահ լինել, որ հյուրանոցն ամրագրելուց հետո մենք կստանանք պատշաճ մակարդակի սպասարկում:

Հյուրանոցյին սենյակներ ամրագրելիս հատկապես կարևոր է ուշադրություն դարձնել այդ հյուրանոցի մասին կարծիքներին, քանի որ երբեմն (սակայն ոչ շատ հաճախ) հյուրերը ստանում են սպասվածից տարբերվող կամ ցածր մակարդակի հյուրանոցային սպասարկում: Օրինակ, չի՛ կարելի պարզապես բարձր գնից ելնելով վստահ լինել, որ հյուրանոցում սպասարկումը գերբարձրակարգ է: Նույն կերպ, եթե հյուրանոցի սենյակի արժեքը ցածր է, չի կարելի վստահորեն մտածել, որ այնտեղ սպասարկման մակարդակը զրոյական է:

➧ Առկա է արժեքների տարբերություն ձեր կայքի և ամրագրման կայքում ցուցադրվող արժեքների միջև: Ինչպե՞ս վարվել

Եթե նկատել եք մեր կայքում ստացված արժեքի և ամրագրման ծառայության արժեքի խիստ բարձր տարբերություն, ապա հարկավոր է խուսափել տվյալ ամրագրման ծառայությունից կամ նորից կատարել որոնում և համոզվել արժեքի ճշտության մեջ: Այդպիսի դեպքերը կարող են հանդիպել տվյալների բազայի հնարավոր թերի աշխատանքի կամ ամրագրման համակարգի կողմից ուղարկվող տվյալների ուշացման, հյուրանոցի կամ ավիաընկերության տվյալների թարմացման կամ ձեր կապի արագության արդյունքում: Այնուամենայնիվ, այդպիսի դեպքեր հանդիպում են ծայրահեղ հազվադեպ:

Կարդացեք նաև` կայքի օգտագործման պայմաններ »


Հյուրանոցների որոնում ամենահայտնի քաղաքներում

Երևան-Բաթումի ավտոբուս

ամենօրյա կանոնավոր ուղևորափոխադրում

☎ 010 204005 / 099 994005

Պահանջված թռիչքներ դեպի Երևան


ft

Հյուրանոցներ և տուրիզմ − օնլայն հուրանոցների գների համեմատում և ամրագրում առցանց ամրագրման համակարգերում Հայաստան | Վրաստան

Երևան Ծաղկաձոր Ջերմուկ Աղվերան Գորիս Դիլիջան Սևան Բաթումի

Hyuranocner.am @hyuranocner Online hotels price checker

2012-2017 (C) Euro Directions Project All rights reserved

Website powered by Neomedia